Goldman Sachs-ի տնտեսագետները ԱՄՆ տնտեսության ՀՆԱ-ի աճի կանխատեսումները բարձրացրել են մինչեւ 8%։

Եթե Goldman-ի կանխատեսումը ճիշտ է, դա կլինի ԱՄՆ-ի խոշորագույն տնտեսական աճը բազմաթիվ տարիների ընթացքում, գրում է Axios-ը:

Ողջ տարվա ընթացքում Goldman-ը բացառիկ լավատես է եղել ԱՄՆ աճի հեռանկարի նկատմամբ՝ գերազանցելով Ուոլ Սթրիթի մյուս բանկերի մեծ մասի սպասումները:

Ըստ FactSet-ի՝ նոյեմբերին Ուոլ Սթրիթի վերլուծաբանների աճի միջին ակնկալիքը կազմում է 4,7%, իսկ նոյեմբերին՝ 3,9%: Բացի այդ, 8% տնտեսական աճը` ընդամենը 2,1% ինֆլյացիայով, գրեթե աննախադեպ կլինի:

Ելնելով թվերից, այս տարի 8% աճը կբերի նրան, որ ԱՄՆ ՀՆԱ-ն կկազմի մոտ 22,6 տրիլիոն դոլար, ինչը նշանակում է լիարժեք վերականգնում այն բանից հետո, երբ 2020 թվականին տնտեսությունը կրճատվել է 4,1%-ով:

ԱՄՆ ՀՆԱ-ն մեկ տարում 8%-ով չի աճել 1951 թվականից ի վեր, երբ այն կազմում էր 356 միլիարդ դոլար: