ՆԱՍԱ-ի ամերիկացի գիտնականները, Տոխոյի համալսարանի ճապոնացի գործընկերների հետ միասին, ուսումնասիրություն են անցկացրել եւ հաշվարկել աշխարհի վերջի ճշգրիտ տարեթիվը: Աշխատանքի արդյունքները ներկայացված են Nature Geoscience գիտական ամսագրում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ արեգակնային ճառագայթումը միլիարդ տարի հետո ամբողջովին կոչնչացնի Երկրի մթնոլորտը: Այսպիսով, մոլորակի ամբողջ կյանքը կդադարի գոյություն ունենալ 1 000 002 021 թվականին: Աշխարհի վերջի պատճառը, ըստ գիտնականների եզրակացությունների, կլինի մթնոլորտում ամբողջ թթվածնի գոլորշիացումը: Համոզվելու համար, որ իրենց հաշվարկները ճշգրիտ են, հետազոտողները դրանք կրկնել են 400 000 անգամ: Չի բացառվում, որ ապոկալիպսիսն ավելի շուտ կգա՝ հաշվի առնելով մոլորակի վրա մարդու գործունեության կործանիչ ազդեցությունը, հայտնում է «360» պորտալը: