Ադրբեջանից մի խումբ քաղաքական էմիգրանտներ Բեռլինում բողոքի ցույց են անցկացրել Գերմանիայի ԱԳՆ-ի դիմաց՝ պահանջելով ապահովել իրենց անվտանգությունը:
Turan-ը հայտնում է, որ ցույցը նվիրված է եղել Ֆրանսիայում քաղաքական էմիգրանտ, բլոգեր Մուհամմեդ Միրզալիի դեմ երեկվա մահափորձին:
Արտաքին գործերի նախարարության շենքի մոտից հավաքվածները շարժվել են դեպի Ադրբեջանի դեսպանատուն, որտեղ շարունակել են ցույցը: Ելույթ ունեցողները դատապարտել են Եվրոպայում քաղաքական ներգաղթյալների հետապնդումները` ԵՄ անդամ երկրներից պահանջելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կառավարությանը քննադատողների անվտանգության համար:




























