Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։

Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի(Ջեբրայիլ) շրջանում։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։