Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») 2020-ին ուղեւորահոսքը կազմել է 82 6316 մարդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

2019-ին ուղեւորահոսքը կազմել է 3 169 144 մարդ:

Դա նշանակում է, որ 2020 թվականի ուղեւորահոսքը Հայաստանի երկու օդանավակայաններում 2019 թվականի համեմատ նվազել է 3,8 անգամ:

Նշենք, որ ուղեւորահոսքի նվազեցումը կապված է ամբողջ աշխարհում պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումների հետ: