Նոր տիեզերակայանը ներառվել է ՉԺՀ-ի ազգային նախագծերի ցուցակում, որի իրականացումը նախատեսված է 2021-2025 թվականների 14-րդ հնգամյա պլանում: Չինաստանում կոմերցիոն տիեզերակայանի ի հայտ գալը վերջին տարիներին պետական տիեզերագիտության մեջ արձակումների քանակի զգալի աճի, ինչպես նաեւ մասնավոր հատվածի արագ զարգացման հետեւանք է: Իր կառուցմամբ եւ շահագործման մեկնարկով ՉԺՀ-ն կունենա 5 ցամաքային եւ առնվազն մեկ լողացող տիեզերակայան:
Այժմ Չինաստանում կան չորս ազգային տիեզերակայաններ, որոնք նախատեսված են «Չանչժենից» հրթիռներ արձակելու համար, որոնք մշակվել են Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիայի կողմից, որը ՉԺՀ-ում հրթիռների գլխավոր դիզայներն է: Սակայն առաքելությունների եւ տիեզերական թռիչքներ առաջարկող ծառայությունների թվի աճը կարող է հանգեցնել պահանջարկի հաղթահարման անկարողության, գրում է Space News-ը:
Հրթիռներ եւ տիեզերանավեր արտադրող պետական CASIC ձեռնարկության փոխնախագահ Դոու Սյաոյուն ասել է, որ Չինաստանը պետք է ընդլայնի ազգային տիեզերակայանների հնարավորությունները եւ շարունակաբար օպտիմալացնի սարքավորումները՝ ընկերությունների աճող կարիքները բավարարելու համար: Նա նաեւ նշել է գործարկման հետ կապված կանոններն ու նորմերը թարմացնելու անհրաժեշտության մասին, հայտնում է HighTech-ը:
Այս քայլը միանգամայն սպասելի է, քանի որ դեռ 2018-ին Չինաստանի տիեզերական ազգային վարչությունը հայտարարել էր բաց առեւտրային տիեզերակայան կառուցելու մտադրության մասին: Եւ նույնիսկ ավելի վաղ՝ 2014-ին, ՉԺՀ կառավարությունը մասնավոր կապիտալի համար տիեզերագիտական արդյունաբերություն էր բացել: Այդ ժամանակից ի վեր ուղեծրային արձակումներ են իրականացրել Landspace-ը, iSpace-ը, OneSpace-ը, Galactic Energy-ն, Expace-ը եւ China Rocket-ը: Deep Blue Aerospace-ը, Linkspace-ը, Spacetrek-ը, Space Transport-ը եւ այլ մասնավոր ընկերություններ պատրաստվում են մեկնարկներին:
Նոր տիեզերակայանի գտնվելու վայրի եւ դրա այլ բնութագրերի վերաբերյալ մանրամասները դեռ անհայտ են:





























