Արհեստական ինտելեկտը կանի գրեթե ամեն ինչ, ներառյալ՝ գիտական հայտնագործություններ: Արդյունքում ԱԻ-ն «ֆենոմենալ առատություն» կստեղծի, սակայն միաժամանակ աշխատուժի գինը կնվազի գրեթե մինչեւ զրո: Նման կարծիք է հայտնել OpenAI ոչ կոմերցիոն կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Սեմ Ալթմանը, հաղորդում է HighTech+-ը:
«OpenAI-ում իմ աշխատանքն ինձ ամեն օր հիշեցնում է սոցիալ-տնտեսական փոփոխությունների մասին, որոնք տեղի կունենան ավելի արագ, քան կարծում են շատերը»,-գրել է Ալթմանը Twitter-ում:
Ալթմանը սա անվանում է «ԱԻ-հեղափոխություն» եւ ըստ կարեւորության համեմատում է ագրարային, արդյունաբերական եւ համակարգչային հեղափոխության հետ: «Տեխնոլոգիական առաջընթացը, որը մենք արձանագրել ենք վերջին 100 տարվա ընթացքում, շատ ավելի մեծ կլինի, քան այն ամենը, ինչ մենք արել ենք այն ժամանակից ի վեր, երբ առաջին անգամ ենթարկեցրել ենք կրակը եւ անիվ հորինել»,-գրել է նա:
«Եթե իշխանությունները կարողանան վերաբաշխել ԱԻ ստեղծած հարստությունը, ապա դա հնարավորություն կտա բոլորին քաղել պտուղները»,-հավելել է նա:
Նրա խոսքով՝ 5 տարի անց ԱԻ-ն համակարգչային ծրագրերին հնարավորություն կտա «կարդալ իրավական փաստաթղթեր» եւ «բժշկական խորհրդատվություն տրամադրել»: 10 տարի անց, Ալթմանի կարծիքով, մեքենաները կարող են նույնիսկ ընկերություններ դառնալ: Տասնյակ տարիներ անց ԱԻ-ն կանի գրեթե ամեն ինչ, ներառյալ գիտական հայտնագործություններ:
Ալթմանի խոսքով՝ ԱԻ-ն «ֆենոմենալ առատություն» կստեղծի, սակայն միաժամանակ աշխատուժի գինը կնվազի գրեթե մինչեւ զրո:
Նման ապագայում կառավարությունները ստիպված կլինեն հարկել կապիտալը, ոչ թե աշխատուժը, եւ այդ հարկերը պետք է բաշխվեն քաղաքացիների միջեւ:
Ալթմանն առաջարկել է Միացյալ Նահանգներում բաժնետոմսերի փոխադարձ հիմնադրամ ստեղծել, ֆոնդ ստեղծել, որը բավականին մեծ ընկերություններից կխլի իրենց շուկայական արժեքի 2,5%-ը բաժնետոմսերի տեսքով եւ հողի արժեքի 2,5%-ը: Բացի այդ, 1 միլիարդ դոլար կամ ավելի տարեկան եկամուտ ունեցող մասնավոր ընկերությունները պետք է վճարեն կանխիկ:
Այնուհետեւ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները կկարողանան վճարումներ ստանալ դոլարով եւ բաժնետոմսերով: Յուրաքանչյուրին իր երկրի բաժնեմասը տալով՝ հասարակությունը կբարելավվի: «Բոլոր նրանք, ովքեր Amazon-ում բաժնետոմսեր ունեն, ցանկանում են, որ դրանք աճեն: Եթե մարդկանց անձնական ակտիվները աճում են երկրի ակտիվների հետ մեկտեղ, նրանք անձամբ շահագրգռված են երկրի բարգավաճմամբ»,-հայտարարել է Ալթմանը:
Ալթմանը կարծում է, որ եթե իր առաջարկներն ընդունվեն, 10 տարի անց 250 միլիոն չափահաս ամերիկացի կկարողանա տարեկան 13 500 դոլարի չափով լրացուցիչ եկամուտ ստանալ: Ալթմանը այդ գումարը ստացել է ամերիկյան ընկերությունների շուկայական արժեքից (50 տրիլիոն դոլար) եւ մասնավոր սեփականությունում հողի արժեքից (30 տրիլիոն դոլար), որը նա բազմապատկել է երկուով, որպեսզի ստանա մոտավոր իրավիճակը 10 տարի անց:




























