Հույն հնագետները պատահաբար պեղել են ավելի քան ցուլի 2500-ամյա պղնձե արձան Օլիմպոսի հնագիտական օբյեկտում, հաղորդում է Reuters-ը:
Հնագետներից մեկը հայտնաբերել է փոքր արձանը Հին Հունաստանի ամենահայտնի սրբավայրերից մեկում աշխատանքի ժամանակ, ասված է Հունաստանի մշակույթի նախարարոթյան հայտարարության մեջ:
Արձանը վնասված չէր, գտնվում էր Օլիմպոսում Զեւվսի տաճարի մերձակայքում:
Հնագետները համարում են, որ դա մ.թ.ա. 1050-700 թթ. Զեւսին արված հազարավոր նվերներից մեկն է: Ցուլերն ու ձիերը կարեւոր դեր են խաղացել հին հույների կյանքում, եւ այդ պատճառով դրանք հաճախ նվիրվել են աստվածներին:





























