Իսպանիայում նոր տիպի կորոնավիրուսի է հայտնաբերվել երկու վայրի ամերիկյան ջրաքիսների մոտ: Այդ մասին հաղորդում է Periodico թերթը:
Վալենսիա քաղաքի գյուղատնտեսության նախարարությունում պարզաբանել են, որ COVID-19 հայտնաբերվել է սատկած կենդանիների մոտ: Հայտարարության համաձայն՝ կորոնավիրուսային վարակը մարդուն փոխանցվելու վտանգ չկա:
Ամերիկյան ջրաքիսներն Իսպանիայի համար ինվազիվ տեսակ են: Դրանք տարածվում են վայրի բնության մեջ, քանի որ կենդանիները փախնում են բազմացման ֆերմաներից:
Նախքան այդ դեպքը կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել էր վայրի ջրաքիսների շրջանում բոլոր երկրներում: Այսպես, գրանցվել են դեպքեր Իտալիայում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Դանիայում, Բելառուսում, ինչպես նաեւ Լիտվայում եւ Լեհաստանում: Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունից հայտնել էին, որ COVID-19 պաթոգենի մուտացված ձեւը, որը հայտնաբերվել էր այդ երկրում ջրաքիսների շրջանում, կարող է փոխանցվել մարդկանց, հաղորդում է Gazeta-ը:





























