Facebook-ի եւ դրան պատկանող Instagram-ի ու WhatsApp-ի աշխատանքներում գլոբալ խափանում է տեղի ունեցել: Այդ մասին վկայում են Downdetector կայքի տվյալները, որը գրանցում է սիրված ինտերնետային ռեսուրսների խափանումներն ու անջատումները:
Այժմ ծառայությունները վերականգնել են բնականոն աշխատանքը:
Ինտերնետային ռեսուրսների խնդիրների մասին հայտնել են Լեհաստանում, Հունգարիայում, Արգենտինայում եւ այլ երկրներում: Ռուսաստանաբնակները բախվել են WhatsApp-ի եւ Instagram-ի աշխատանքներում խափանումների հետ:





























