Հաքերային խմբավորումը հասանելիություն է ձեռք բերել բացառիկ խաղերով PlayStation 4-ի 7.55 տարբերակին: Այս մասին Twitter-ում պատմել է sleirsgoevy մականունով օգտատերը:

Հաքերային այս հնարքը թույլ է տվել բացել այնպիսի խաղեր, ինչպիսիք են Spider-Man: Miles Morales-ը, The Last of Us: Part II, Mafia: Definitive Edition-ը, Assassin's Creed Valhalla-ն, Ghost of Tsushima-ն եւ շատ այլ խաղեր: Խաղերը տեղադրվել են բաց հասանելիության տիրույթում:

Սակայն նշվում է, որ մինչեւ 8.03 տարբերակ թարմացված ծրագրակազմ ունեցող օգտվողները չեն կարողանա օգտվել, քանի որ դա կարող է սարքում խափանում առաջացնել:

Օգտագործողները նաեւ հավելել են, որ կոտրումը անկայուն է եւ հանգեցնում է խաղերի խափանման:

Միեւնույն ժամանակ, հաքերները չեն նշել, թե ինչպես է իրենց հաջողվել շրջանցել PlayStation համակարգի պաշտպանությունը, հայտնում է Gazeta-ն: