ԵՄ 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի Բրյուսելում նախատեսված հանդիպմանը կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Սա յուրատեսակ նախապատրաստություն կդառնա մարտի 25-26-ին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին, որի ժամանակ համայնքի ղեկավարները մտադիր են ռազմավարական բանավեճ անցկացնել Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, ակնկալվում է, որ արտգործնախարարները կհաստատեն նոր պատժամիջոցները ֆիզիկական անձանց նկատմամբ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, ովքեր, համայնքի կարծիքով, պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար:

Արտաքին գործերի նախարարները կքննարկեն նաեւ հարաբերությունները Թուրքիայի հետ: ԵՄ Խորհրդի նիստի մյուս թեմաներն են իրավիճակը Վրաստանում, Վենեսուելայում եւ Մյանմայում:

Ի սկզբանե, մարտի 25-26-ը հանդիպումը նախատեսվում էր անցկացնել , քանի որ, ինչպես Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը շեշտեց, այնպիսի բարդ խնդիրների քննարկում, ինչպիսիք են Բրյուսելի և Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները ավելի հեշտ է իրականացնել դեմ առ դեմ, քան տեսակոնֆերանսի ձեւաչափով: Սակայն Եվրոպայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով Եվրախորհուրդը ստիպված էր հանդիպումը տեղափոխել առցանց ձեւաչափ: