ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ջո Բայդենի վարչակազմի ներգաղթի քաղաքականությունն ԱՄՆ-ի հարավային սահմանին միգրանտների հոսքի կապակցությամբ, հայտնում է The Hill-ը:

Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը «Բայդենի վարչակազմին է պատմության մեջ ամենաապահով սահմանն է փոխանցել»: «Նրանց ընդամենը պետք էր պահպանել անխափան աշխատանքն ավտոպիլոտի ռեժիմով: Փոխարենը Բայդենի վարչակազմը մի քանի շաբաթվա ընթացքում ազգային հաղթանակն ազգային աղետի վերածեց»,- ասել է Թրամփը:

Նախկին նախագահը նաեւ քննադատության է ենթարկել Ազգային անվտանգության քարտուղար Ալեխանդրո Մալյորկասին, ով հայտարարել է, որ ԱՄՆ հարավային սահմանը «փակ» է մնում՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ ԱՄՆ-ն չի անչափահասներին առանց մեծերի ուղեկցության:

Թրամփը հայտարարության մեջ Մալյորկասին «ողորմելի», «տգետ», «ինքնահավան» եւ «ղեկավարել չունակ» Ազգային անվտանգության վարչությունը՝ հավելելով, որ Մայորկասի կիրակնօրյա ելույթները «ազգային խայտառակություն» էին:

«Հասկանալի է, որ նրանք փորձում են թաքցնել, թե որքան վատն են իրականում: Բայդենի սահմանային ճգնաժամին վերջ տալու միակ միջոցն իրենց լիակատար ձախողումն ու Թրամփի խորապես արդյունավետ, ապացուցված քաղաքականությունն ընդունելն է»,- ասել է  Թրամփը՝ հորդորելով Բայդենին ավարտել սահմանի պատի կառուցումը՝ հայտարարելով, որ« երկիրը քանդվում է »: