ԱՄՆ-ն Բելգիայի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի հետ միասին խոշոր ռազմածովային զորավարժություններ կանցկացնի Մերձավոր Արեւելքում, հայտնում է AP- ն:
Ռազմական գործողությունների վարման խմբային զորավարժությունների շրջանակներում չորս երկրների նավերը զորավարժություններ կանցկացնեն Արաբական ծովում եւ Օմանի ծոցում: Ներգրավված նավերի թվում են ֆրանսիական Charles de Gaulle ավիակիրը, ինչպես նաեւ դեսանտային USS Makin Island նավը:
Մասնակցելու են նաեւ բելգիական HNLMS Leopold I ֆրեգատը եւ ճապոնական JS Ariake կործանիչը, ինչպես նաեւ չորս երկրների ինքնաթիռներ:





























