Պակիստանի դատարանը երկու տղամարդու մահապատժի է դատապարտել բռնաբարության համար, որը հասարակական ռեզոնանս է առաջացրել:

Աբիդ Մալհին եւ Շաֆքաթ Ալի Բագգան հարձակվել են մայրուղու վրա երկու երեխաների հետ մնացած պակիստանցի ֆրանսուհու վրա, թալանել եւ բռնաբարել նրան՝ իր երեխաների աչքի առաջ:

Արեւելյան Լահոր քաղաքում գտնվող հատուկ դատարանը Աբիդ Մալհին եւ Շաֆկաթ Ալիին մեղավոր է ճանաչել խմբակային բռնաբարության, մարդկանց առեւանգման, կողոպուտի եւ այլ հանցագործությունների մեջ:

Նրանց փաստաբանը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը: