Ամերիկյան էլեկտրամոբիլների արտադրող Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն աել է, որ ընկերության ավտոմեքենաներն այժմ կարելի է ձեռք բերել բիթքոին կրիպտոարժույթով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ դուք կարող եք բիթքոինով Tesla գնել,- չորեքշաբթի գրել է ձեռնարկատերը Twitter-ի իր էջին:- «Բթքոինները, որոնք դուք կվճարեք Tesla-ին, պահվելու են որպես բիթքոին, այլ ոչ թե՝ ֆիատային արժույթի տեսքով»:
Բիթքոիններով վճարելու տարբերակը հասանելի կլինի ԱՄՆ-ի սահմաններից դուրս 2021-ի վերջին, հավելել է Մասկը:
Փետրվարի 8-ին ամերիկյան Tesla ընկերությունը հայտարարել էր, որ 1.5 միլիարդ դոլար է ներդրել բիթքոին կրիպտոարժույթի մեջ: Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է ընդունել բիթքոիններն իր ապրանքների դիմաց վճարի տեսքով: Ավելի ուշ Մասկն անխոհեմ էր անվանել Tesla-ի ներդրումը բիթքոինի մեջ:





























