Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները չեն մասնակցում։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Ազգային ժողովից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

ԲՀԿ-ական պատգամավորների աշխատասենյակների դռները փակ են. ենթադրվում է, որ պատգամավորները նիստը բոյկոտել են։

Նշենք, որ Ազգային ժողովի նիստում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամ է: Կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդարանում են:

Հիշեցնենք, որ խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ չորեքշաբթի օրվա նիստերից վերջինը նվիրվում է կառավարության հետ հարցուպատասխանին: