Ղարաբաղում պատերազմի հետո տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է: Այս մասին ԱԺ նիստում ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նախարարը նշեց, որ Հայաստանը, ըստ էության, գործ ունի թուրք-ադրբեջանական բանակի հետ, որն աստիճանաբար միավորվում է:
«Սակայն դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ: Այդ սպառնալիքը կանխելու համար հայկական բանակի կառուցվածքը եւ հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեն նոր սպառնալիքներին: Բանակի բարեփոխումներն ուղղված են դրան: Բացի այդ, մենք վերանայում ենք Զինված ուժերում սպայի դերը»,-ընդգծեց նախարարը:





























