Իգոր Գրոսուի կառավարության հաստատումը հինգշաբթի տեղի չի ունեցել Մոլդովայի խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով: Այս մասին հայտարարել է օրենսդիր մարմնի նախագահ Զինաիդա Գրեչանին:

«Իգոր Գրոսուի կառավարության նշանակման օրակարգի առաջին կետը սպառվել է քվորումի բացակայության պատճառով»,- ասել է Գրեչենին Սոցիալիստների կուսակցության, «Մոլդովայի համար» խմբի եւ «Շոր» խմբակցության պատգամավորների՝ դահլիճից դուրս գալուց հետո: