Երեւանում, այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ Սերյոժա Սերոբյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայով ընթանալիս՝ կողաշրջվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կողաշրջման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ մեքենայի կողաշրջվելու պատճառը եղել է այն, որ, երբ Ս. Սերոբյանը վարելիս է եղել ավտոմեքենան, դիտահորի վրա տեղադրված կափարիչը պոկվել և հայտնվել է ավտոմեքենայի տակի հատվածի մեջ, ինչն էլ պատճառ է դարձել վթարի:




























