Անհայտ անձինք վնասել են Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը:

Ոստիկանության փոխանցմամբ,  դեպքի վերաբերյալ մարտի 25-ին հաղորդում է ստացվել, ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ լրագրողի արձանը բացվել է 2014 թվականին: Այն խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալ լրագրողի կերպարը: