Մեծ Բրիտանիան Չինաստանին կոչ է արել թույլ տալ միջազգային հասանելիությունը Սինցզյանում:
«Դա խոսում է այն մասին, որ մինչդեռ Մեծ Բրիտանիան միանում է միջազգային հանրությանը՝ մարդու իրավունքների խախտման մեջ մեղավորների դեմ պատժամիջոցների հարցում, Չինաստանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառում իր քննադատների դեմ»,-ասվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարության մեջ:
«Եթե Պեկինը ցանկանում է հերքել Սինցզյանում մարդու իրավունքների խախտումների մասին պնդումները, ապա պետք է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին հասանելիություն տրամադրի ճշմարտությունը ստուգելու համար»,-ասել է Ռաաբը:





























