Եգիպտոսի հարավում երկու գնացք են միմյանց բախվել, զոհվել է 32 մարդ, հաղորդում է AP-ը:
66 մարդ վնասվածք է ստացել:
Տեղական լրատվամիջոցները դեպքի վայրից տեսանյութ են հրապարակել, որում երեւում են կողաշրջված գնացքները ներսում արգելափակված ուղեւորների հետ, անցորդները դուրս են բերում դիերը:
2018 թվականի ուղեւորատար գնացք է դուրս եկել ռելսերից երկրի հարավում գտնվող Ասուան քաղաքից ոչ հեռու, ինչի հետեւանքով վնասվածք է ստացել առնվազն 6 մարդ:
Այդ տարի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է, որ կառավարությանը չի բավարարում մոտ 250 մլրդ եգիպտական ֆունտ կամ 14,1 մլրդ դոլար՝ երկաթուղային համակարգի լիարժեք վերանորորգման համար:
Դրանից մեկ տարի առաջ երկու ուղեւորատար գնացքներ են բախվել Ալեքսանդրիա քաղաքի մոտակայքում, ինչի հետեւանքով 43 մարդ է զոհվել: 2016-ին առնվազն 51 մարդ է զոհվել Կահիրեում երկու գնացքների բախման հետեւանքով:
Եգիպտոսում մեկ այլ խոշոր աղետ է տեղի ունեցել 2002 թվականին, երբ ավելի քան 300 մարդ է զոհվել արագընթաց գնացքում, որը Կահիրեից Եգիպտոսի հարավ էր մեկնում:




























