Ակնկալվում է, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան թռիչքների քանակը կավելանա: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի շուկայավարման եւ խրախուսման վարչության խորհրդական Անի Արեւշատյանը:
Ըստ նրա `ուղղությունների աշխարհագրությունն ընդլայնվելու է:
«Ռուսաստանից մարդիկ կկարողանան Հայաստան թռնել ոչ միայն այն քաղաքներից, որտեղից այժմ թռիչքներ են իրականացվում, այլ նաեւ՝ այլ մարզերից»,- հավելեց նա:





























