Դահիճը երեկ զանգահարել է Մոսկվա, դահիճը այսօր գնում է Արմավիր: Դահիճը կրկին արյուն է տենչում: Այս մասին ասվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունում:
«Մորթել և արյուն խմել սիրողը
Դահիճը մանուկ ժամանակ տեսել է ինչպես են մորթում խոզերին, հետո նա ինքն է օգնել մորթել խոզերին: Հետագայում խոզ մորթելը նրա համար դարձել է հաճույք: Մորթելու ընթացքում նա խմել է նաև խոզերի արյունը: Խոզ մորթելը նրան հաղորդել է ուժի զգացողություն և էներգիա:
Ըստ դահճի, իր սերելի զբաղմունքը` խոզ մորթելը, ընդհատվել է, երբ նա գտնվել է ընդհատակում և բանտում:
Թեպետ դահիճը բռնի հանցագործություն կատարելու համար դատապարտված անձ է և որոշ` կարճ ժամանակ, գտնվել է բանտում, այնուամենյանիվ նա չի ուղղվել` նրա մոտ արյան ծարավը չի դադարել:
Երբ 2008-ին նա առաջին անգամ զգաց մարդու արյան հոտը, նա արդեն տենչում էր` ցանկանում էր խմել միայն մարդու արյուն:
Մարդու արյան ծարավը նրա մոտ առաջացրեց բռնության գործադրման կրկնություն` տասնյակ հազարավոր մարդկանց նկատմամբ, հասցնելով այն ցեղասպանության մակարդակի:
Հասարակությունը հոգեբանորեն ընկճված և կրթական ցածր վիճակում գտնվելու պատճառով չհասկացավ, որ իրենց անունից անսահման մարդկային արյան ծարավ անձին են լիազորում քաղաքական որոշումներ կայացնելու համար:
Նման արյան ծարավ ունեցող անձանց նկատմամբ հոգեբուժական աջակցությունն ամբողջովին անբավարար է, անբավարար է նաև հոգեբույժների մասնակցությունը դրանց ուղղմանը:
Նման մարդիկ պետք է չեզոքացվեն:
Դահիճը երեկ զանգահարել է Մոսկվա, դահիճը այսօր գնում է Արմավիր: Դահիճը կրկին արյուն է տենչում:
Իսկ մենք չգիտենք, ով պետք է չեզոքացնի դահճին:
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
27 մարտի, 2021 թվական»:





























