Ինչու մարդիկ չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, որովհետեւ հրաժարական տալուց հետո, ըստ էության, գործընթացներն իր վերահսկողությունից դուրս են գալու: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից ու երթից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
«Հրաժարականից հետո սկսվելու է սահմանադրական գործընթաց Ազգային ժողովում, որը հրաժարականի պահից արդեն ունենալու է երկու լուծում. Կամ ինքը հրժարական չի տալիս եւ պետք է շարունակել ավելի հուժկու, կամ եթե հրաժարական է տալիս, պետք է խորհրդարանով ինքը հեռանա: Երկու հնարավոր զարգացումներն էլ Շարժումը պետք է պլանավորի եւ հստակ իր տեակտիկական քայլերը դրան համապատասխանեցնի:
Երկրորդ, եթե հրաժարական է տալիս, ապա սա պետք է Նիկոլին հեռացնելու ընտրություն համարվի»,-ասաց նա:
Ռուստմյանը վստահություն հայտնեց, որ ժողովուրդը չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին. «Ես նրա վերընտրվելը շատ անհավանական եմ համարում: Մնում է վերարտադրվելը՝ օգտագործելով բոլոր լծակները, կեղծիքների ամբողջ մեխանիզմները: Դրանից հետո արդեն պետք է անցնել համատարած անհնազանդությանը, երբ արձանագրելով, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, երկիրը կանցնի հետընտրական փուլի ծանր գործընթացի, եթե Նիկոլը շարունակի ամեն գնով աթոռը պահելու այդ տրամաբանությունը»,-ասաց Ռուստամյանը:





























