Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի եւ Էմանուել Մակրոնի տեսահամաժողովը համաձայնեցվում է, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք շարունակում ենք համաձայնեցնել Բեռլինի եւ Փարիզի հետ: Երբ համաձայնության կոնկրետ արդյունքներ լինեն, ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե երկուշաբթի արդյոք տեղի կունենա՞ տեսահամաժողովը:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների տեսահամաժողովը երկուշաբթի չի կայացել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ թեմաներից մեկը կլինի Դոնբասը:

Հստակեցնող հարցին՝ ինչո՞ւ տեսահամաժողովին չի նախատեսվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը, Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ խոսք չի գնում «նորմանդական քառյակի» ձեւաչափով միջոցառման մասին: