Մոսկվայում բերման է ենթարկվել օրենքով գող Ալի Հեյդարովի սպանության մեջ կասկածվող Ալբերտ (Ալիկ) Ռիժի մականունով անձը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Քննչական կոմիտեի աշխատակիցները պարզել են կասկածյալի ինքնությունը եւ գտնվելու վայրը ԱԴS-ի սպաների եւ Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների հետ Մոսկվա քաղաքում համատեղ աշխատանքի ընթացքում:
«Խուզարկություններ են իրականացվում այն բնակավայրում, որտեղ թաքնվում էր կասկածյալը: Առաջիկայում ձերբակալվածը կտեղափոխվի Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության բաժին Մոսկվա քաղաքում՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ֆիթնես ակումբում սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին: Քննության համաձայն ՝ կասկածյալը առնվազն չորս անգամ կրակել է տղամարդու վրա, ապա դիմել է փախուստի: Տուժած տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1-ին մասով եւ Քրեական օրենսգրքի 222 հոդվածի (զենքի ապօրինի շրջանառություն) առաջին մասով:
Հեյդարովը 2013-ին Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Խասան) շրջապատից էր, գրում է «Ֆոնտանկա»-ն: Պարբերականի տվյալներով՝ Հեյդարովը համարվում էր ամենաերիտասարդ եւ ամենահաջողակ օրենքով գողը, ով ողջ է մնացել երեք մահափորձից հետո:
2014-ին Հեյդարովը ձերբակալվել էր կողոպուտի մեղադրանքով: 2016-ին դատարանը նրան յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն անցյալ տարվա հունիսին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել:



























