Անհայտ անձինք հաշվեհարդարի սպառնալիքներով նամակ են ուղարկել Սլովենիայի վարչապետի տիկնոջ եւ երկու որդիների հասցեին: Այդ մասին ուրբաթ հաղորդել է Vecer թերթը՝ հղում անելով Ցելյե քաղաքի հիվանդանոցին, որտեղ աշխատում է քաղաքական գործչի տիկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ուղերձի հստակ բովանդակությունը չի ներկայացվում, Սլովենիայի ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննությունը:

Երկրի վարչապետ Յանեզ Յանշան արձագանքել է տեղի ունեցածի մասին հրապարակավ՝ իր թվիթերյան էջում տեղադրելով հաղորդագրություն նամակի հեղինակներին պատասխանով: «Մեզ հնարավոր չէ ցնցել սպառնալիքներով: Մենք կպաշտպանենք ընտանիքը, տունն ու հայրենիքը, թող ոչ մեկը չկասկածի դրանում»,-ընդգծել է Սլովանիայի վարչապետը: Նա համալրել է իր խոսքերը հակակառավարական բողոքի ցույցերի եւ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների լուսանկարներով: