Այսօր՝ հունիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք փոփոխությունների, այդ թվում՝
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ;
«ՀՀ Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ;
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքեւմ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ;
Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ;
Քրեադատավարական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրիանգծերի փաթեթ;
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Կինեմատոգրաֆիայի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ:
Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի, այդ թվում՝
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Տարածքային կառավարման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Պետական ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ;
«Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ;
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ;
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ;
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ:





























