Մոտ 130 երկրներ աջակցել են բազմազգ ընկերությունների համար համաշխարհային նվազագույն հարկի ներդրմանը, հայտնում է AP-ն:
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից հայտարարված համաձայնագիրը նախատեսում է նաեւ հարկել աշխարհի խոշորագույն ընկերություններին այն երկրներում, որտեղ նրանք շահույթ են ստանում առցանց բիզնեսի միջոցով, բայց կարող են ֆիզիկական ներկայություն չունենալ:
Համաձայնագիրը ստորագրվել է առնվազն 15% դրույքաչափի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկից հետո: Գործարքն այժմ այս տարվա վերջին հանդիպումների ժամանակ կքննարկեն G20-ի երկրները՝ հուսալով, որ մանրամասները վերջնականապես կավարտվեն հոկտեմբերին եւ համաձայնագիրը կիրականացվի 2023 թվականին:
Համաձայնագրով երկրները կարող են հարկել իրենց ընկերությունների օտարերկրյա շահույթը, եթե դրանք չեն հարկվում այլ երկրների դուստր-ձեռնարկությունների միջոցով: Սա կվերացնի հաշվապահական եւ իրավաբանական սխեմաների օգտագործման խթանը՝ ցածր հարկային դրույքաչափ ունեցող երկրներ շահույթը փոխանցելու համար, քանի որ շահույթն, այնուամենայնիվ, հարկվելու է տանը:





























