Գերմանական ԶԼՄ-ները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նրա հայտարարությունների համար, որ Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքացիները պետք է վճարեն COVID-19-ի դեմ պատվաստման համար, գրում է Ahval-ը:
Frankfurter Rundschau եւ Der Westen գերմանական թերթերը մեղադրել են Թուրքիայի առաջնորդին ապատեղեկատվություն տարածելու մեջ: «Այսօր անգամ որոշ եվրոպական զարգացած երկրներ վճարովի պատվաստումներ են կատարում,-ասել է Էրդողանը:-Գերմանիայում վերցնում են 100-150 եվրո»:
Գերմանիան, որտեղ պատվաստումն անվճար է, բնակչության 55,1 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը, հաղորդում են ԶԼՄ-ները: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ բնակչության միայն 18 տոկոսն է ամվողջովին պատվաստվել SinoVac/CoronaVac կամ Pfizer/BioNTech դեղամիջոցներով:
Frankfurter Rundschau-ն հայտարարել է, որ Էրդողանի հայտարարությունները բացասական արձագանք են առաջացրել գերմանական սոցիալական ցանցերում, իսկ Der Westen-ը հայտարարել է, որ Էրդողանը սուտ տեղեկատվություն է տրամադրել թուրք ժողովրդին:





























