Շաքարավազի շուկայում պակասուրդ եւս առկա չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

ՄՊՀ. շաքարավազի շուկայում պակասուրդ եւս առկա չէ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաեւ շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը  եւ հայտնում է, որ շաքարավազի շուկայում   առկա չէ պակասուրդ: Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը եւ  արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի  նոր խմբաքանակներ եւ իրականացվել է մեծածախ վաճառք:

Նաեւ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:

Հանձնաժողովը շարունակում է հետեւել շուկայում տեղի ունեցող զարգացումներին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով»,- գրել է նա։