Լիբանանի նորանշանակ վարչապետ Սաադ Հարիրին նախարարների կաբինետի ձեւավորման հարցով առաջարկ է ներկայացրել նախագահ Միշել Աունին եւ ակնկալում է նրա պատասխանը, որը վերջ կդնի գրեթե 9 ամսվա քաղաքական ճգնաժամին,  հաղորդում է Reuters-ը:

«Ինձ համար այս կառավարությունը կարող է օգնել փրկել երկիրն ու կանգնեցնել երկրի տապալումը»,-ասել է Հարիրին: