ՌԴ հայերի միության ղեկավար կազմի անդամ, Ղրիմի կամավորականների միության ղեկավար, Արմեն Մարտոյանը ֆեյսբուքյան իր էջում մի շարք հարցեր է բարձրացրել այն մասին, որ պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ օգնության առաջարկներ է մերժել։

Նա, մասնավորապես, նշել է 

Պատերազմի օրերին (հոկտեմբերի 2-ին եւ հոկտեմբերի 15-ին) ՌԴ-ն 2 անգամ առաջարկել է ՀՀ տարածքում տեղակայել «краснуху-4» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգ, Նիկոլն ասել է՝ нет։

Հարց՝ ինչո՞ւ։

Պատերազմի օրերին Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջարկել է Հայաստանի տարածքում տեղադրել անօդաչու սարքերի դեմ պայքարի որակյալ համակարգեր, Նիկոլն ասել է ՝ нет։

Հարց ՝ ինչո՞ւ։

Պատերազմի ժամանակ Հայաստանին (ՌԴ-ից) առաջարկվել է 7000 հոգանոց պռոֆեսիոնալ (մինչեւ ատամները զինված) գրոհայիններ, նիկոլն ասել է ՝ не)։ Հարց՝ ինչո՞ւ։

Պատերազմի ժամանակ Հայաստանին (էս արդեն իմ կողմից անձամբ) առաջարկվել է 450 (բարձրաստիճան պատրաստվածություն ու մարտական հմտություն ունեցող) գրոհայինների օգնություն Ղրիմից, Նիկոլն ասել է՝ սպասեք։ ՀԱՐՑ՝ ինչո՞ւ։

Պատերազմի ժամանակ ՀՀ–ն  ընդունել է օրենք, պատերազմի ժամանակ այլ երկրներից վարձկան ուժեր մեր երկրում չթույլատրելու մասին։ Հարց ՝ ինչո՞ւ։

Պատերազմի ժամանակ Հայաստանը ընդունել է օրենք՝ պատերազմի ժամանակ հակառակորդի նավթագազամուղերին չհարվածելու մասին։ Հարց՝ ինչո՞ւ։

Հարգելի «ապագա կա» ընտրող անասուններ, էլի՞ «ինչուներով» հարցեր գրեմ, թե՞ էսքանի պատասխանը կտաք։