Թուրքիան հասկանալով, որ Քադաֆիի հետ բարեկամությունն այլեւս վնասում է սեփական շահերին, Տրիպոլիից հետ է կանչել դեսպան Լեւենթ Շահինքայային։
Թուրքիան ամիսներ առաջ փակել էր Տրիպոլում իր դեսպանատունը, սակայն դեսպանն այնտեղ շարունակում էր ներկայացնել Թուրքիայի շահերը։
Թուրքական Stratejikboyut-ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը դեռեւս նոր դեսպան չի նշանակի Տրիպոլիում, քանի որ Քադաֆիին չի դիտում որպես նախագահ, ում կհանձնվի դեսպանի հավատարմագրերը։
Նշենք, որ այս քայլերից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է Լիբիացի ապստամբների կենտրոն համարվող Բենգազի քաղաք։ Դավութօղլուն Բինգազիում հանդիպել է Լիբիայի ազգային անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդուլջելիլի հետ։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե ճանաչում է Ազգային անցումային խորհրդի լեգիտիմությունը՝ նշելով, որ Թուրքիան կտրամադրի նրանց 200 մլն դոլար։




























