Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Իրանի դեսպանատան մոտ անկարգություններ են եղել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նվազագույնը մեկ մարդ վնասվածքներ է ստացել, մի քանիսը ձերբակալվել են ոստիկանության հետ բախումների արդյունքում:
Դեսպանատան մոտ շուրջ հարյուր մարդ է հավաքվել, հիմնականում Իրանից ներգաղթածներ: Նրանք բողոքել են հակակառավարական խմբերի հինգ ակտիվիստների վերջերս տեղի ունեցած մահապատժի դեմ, որոնք մեղադրվում էին ահաբեկչությունների մեջ:
Ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել դեսպանատան շենք, բայց հետ են մղվել ոստիկանության կողմից:



























