Թայլանդի բանակը մտադիր է զենք կիրառել ցուցարարների դեմ այն դեպքում, եթե ցուցարարները փորձեն Բանգկոկի նոր շրջաններ զավթել: Այդ մասին հայտարարել է հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սանսերն Կաեւկամներդը, հաղորդում է «Իզվեստիան»:

Գնդապետի խոսքով, ընդդիմության ճամբարը Ռատչապրասոնգ փողոցում շրջափակված է, ցուցարարները կարող են լքել այն եւ վերադառնալ տուն, ետդարձի ճանապարհ չկա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սկսած հինգաբթի օրվա երկրորդ կեսից մի քանի հրաձգություններ են եղել, մեկ մարդ զոհվել է, վնասվածքներ են ստացել 20 ցուցարարներ, որոնցից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Դիպուկահարի կրակոցով գլխից վիրավորվել է ընդդիմության ռազմական խորհրդական, պաշտոնաթող գեներալ Կատտիյա Սվասդիպոլը, ինչն արմատական տրամադրություններ է հաղորդել ցուցարարներին, այժմ ընդդիմության առաջնորդները կոչ են անում համախմբվել եւ «հաղթանակ նվաճել կառավարությունից»:

Նշենք, որ ընդդիմության հիմնական պահանջն է արտահերթ ընտրությունների անցկացումը: Նախօրեին Թայլանդի կառավարությունը չեղյալ է հայտարարել համընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված էին նոյեմբերի 14-ին: