Վրաստանում անցկացվող սեմինարին մասնակցում են զինվորականներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից եւ Մոլդովայից։ Ինչպես հայտնում է «Ակումբ» լրատվական գործակալությունը, սեմինարի ընթացքում քննարկվում են տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, ժամանակակից զինված ուժերի դերին առնչվող հարցեր։

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ընթացող սեմինարն անցկացնում են Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները։ Հաղորդվում է, որ դասընթացները բացվել են ՆԱՏՕ-ի պրոֆեսիոնալ պատրաստվածության կենտրոնի աջակցությամբ՝ վրաց-բրիտանական 2010-2011 թթ. համագործակցության շրջանակներում։ Սեմինարը կշարունակվի մինչեւ մայիսի 21-ը։