Ամփոփվել են մայիսի 9-ին Բեյրութում, Բեքաայում եւ Լեռնային Լիբանանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներ: Ըստ այդմ, 75 հայազգի ներկայացուցիչներ ընտրվել են քաղաքապետի, փոխքաղաքապետի, քաղաքապետական խորհրդի ու թաղապետի պաշտոններում։

Ըստ Asbarez.com-ի, գրեթե բոլոր թեկնածուներն առաջադրվել էին ՀՅԴ կողմից, սակայն Ռամկավար-ազատական կուսակցության թեկնածուներից մեկը եւս ընտրատարածքներից մեկում հաղթանակ է տարել: Բեյրութի քաղաքապետական խորհրդի անդամ է ընտրվել նաեւ ՍԴՀԿ թեկնածուն։

Ընտրություններին երեք կուսակցությունները համաձայնության էին եկել միասնաբար քվեարկել բոլոր հայ թեկնածուների օգտին։