Այսօր՝ մայիսի 11-ի առավոտյան կյանքի 80-րդ տարում Սոֆիայում վախճանվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի եւ Բուլղարիայի թեմի առաջնորդ Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Գերագույն հոգեւոր խորհուրդն ու Հայ Եկեղեցու ողջ հոգեւորականաց դասն աղոթարար սրտով սգում են հոգելույս Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի մահը:
Տիրայր արքեպիսկոպոսի մարմինը կամփոփվի Բուխարեստում:




























