Այսօր` մայիսի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցելու են ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով կայանալիք Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի գնահատման տարեկան զեկույցը: