Այսօր՝ մայիսի 12-ին, կկայանա Կաննի 63-րդ կինոփառատոնի բացումը։ Այն կտեւի մինչեւ մայիսի 23-ը։ Կինոփառատոնը կմեկնարկի Ռիդլի Սքոթի «Ռոբին Հուդը» ֆիլմով՝ Ռասել Քրոուի եւ Քեյթ Բլանշետի գլխավոր դերակատարությամբ։

Ժյուրին գլխավորում է ռեժիսոր Թիմ Բերթոնը, ով արդեն հայտարարել է, որ «Ոսկե արմավենի» կստանա ամենաֆանտաստիկ ֆիլմը։

Հիմնական ծրագրում ընդգրկված են 19 տարբեր ուղղությունների եւ ժանրերի ֆիլմեր։

Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոփառատոնին ներկայացնելու է 4 անիմացիոն, 4 փաստագրական, 12 դեբյուտային, 3 կարճամետրաժ եւ 8 լիամետրաժ խաղարկային ֆիլմեր, ընդհանուր հաշվով՝ 35 կինոնկար։