Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն բանաձեւ է ընդունել, որում դատապարտում է փարաջա կրելը: Բանաձեւում ասվում է, թե փարաջայի կրումը հակասում է ազատությանը, հավասարությանը եւ եղբայրությանը, որոնց վրա է հենված Ֆրանսիան:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 31-ին Բելգիայի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովը հավանության էր արժանացրել հասարակական վայրերում փարաջա եւ դեմքը ծածկող այլ հագուստներ կրելն արգելող օրինագիծը։ Օրենքը խախտելու դեպքում նախատեսված է մինչեւ մեկ տարվա ազատազրկում։ Նմանատիպ տրամադրություններ կան նաեւ եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում:




























