Մայիսի 13-ին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները երթ են անելու Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Ռումինիայի դեսպանատուն:

Դեսպանատնից Ռումինիայի, Գերմանիայի, Իտալիայի դեսպանների եւ ռումինական համայնքի անդամների հետ կուղեւորվեն Քանաքեռ ՀԷԿ՝ հիշատակման արարողություն անցկացնելու եւ հարգանքի տուրք մատուցելու Հրազդանի կիրճում թաղված ռումինացի ռազմագերիների հիշատակին:

Նշենք, որ ռումինական ռազմագերիների գերեզմանոցում հիշատակման արարողության ամենամյա անցկացումը դարձել է ավանդույթ: Գերեզմանոցը գտնվում է Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ ՀԷԿ-ի մոտ։