Թուրքիան այս ողջ ընթացքում իրեն թանկացրել է թե՛ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից առաջ, թե՛ ստորագրման ժամանակ, թե՛ վավերացման փուլում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, փոխվարչապետ եւ պետնախարար Ալի Բաբաջանի հայտարարությունը, թե Անկարան այժմ մշակում է ժամանակացույց՝ արձանագրությունների կյանքի կոչման համար:
«Թուրքիան այս ողջ ընթացքում իրեն թանկացրեց՝ թե՛ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից առաջ, թե՛ ստորագրման ժամանակ, թե՛ վավերացման փուլում։ Եւ այժմ էլ հերթական անգամ Թուրքիան իրեն թանկացնելու մի գործընթաց է սկսել՝ շրջանառության մեջ դնելով ժամանակացույց մշակելու մասին գաղափարը։ Սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ միջազգային հանրությունը Թուրքիային խրախուսելու եւ դրա դիմաց վճարելու ոչինչ չունեն»,- նշել է պատգամավորը:
Հիշեցենք, որ հայ-թուրքական արձանագրությունները 2009 թվականի հոկտեմբերից Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում են։




























