Օրեր առաջ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տված Դենիզ Բայկալի համար կուսակցության առաջնորդի նախընտրելի թեկնածուն` Քեմալ Քըլըչդարօղլուն է: Այս մասին թուրքական NTV-ի եթերում հայտարարել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության մամլո խոսնակ Մուսթաֆա Օզյուրեքը:
Նշենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե մայիսի 22-23-ի կուսակցության կոնգրեսին չի ներկայացնի իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ թուրքական կայքէրում հայտնվել էր տեսագրություն, որտեղ գաղտնի նկարահանված է Դենիզ Բայկալի եւ նրա կուսակցությունից կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջեւ ինտիմ կապից հատված: Հիշյալ տեսագրության հայտնվելուց 4 օր անց Բայկալը հրաժարական ներկայացրեց` իր դեմ կազմակերպված սադրանքի մեջ մեղադրելով իշխանություններին:




























