Մայիսի 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու: Այցի շրջանակներում Էրդողանը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Ինչպես գրում է «Վզգլյադը», հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտությունն ու էներգետիկ հարցերը:

Այցի ընթացքում նախատեսվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրել առքուվաճառքի մասին պայմանագիր: Բացի այդ, Էրդողանը կմասնակցի Բաքվում Աթաթուրքի հուշարձանի բացման արարողությանը: