Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստարագրվել են վեց միջկառավարական համաձայնագրեր։
«Ազեր Թաջ» գործակալության հաղորդմամբ, երկու երկրների նախագահները ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Սերբիայի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրը»։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ Սերբիայի արտաքին գերատեսչության ղեկավար Վուկ Երեմիչը ստորագրել են «Ադրբեջանի եւ Սերբիայի արտգործնախարարությունների համագործակցության մասին» արձանագրությունը, ինչպես նաեւ դիվանագիտական անձանց համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը։
Ստորագրվել են նաեւ այլ պայմանագրեր։



























