Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ նավթարդյունաբերությունն, ամենայն հավանականությամբ, այսուհետ Ադրբեջանի տնտեսական աճի հիմնական աղբյուրը չի լինի, եւ առաջարկում է երկրում տնտեսության դիվերսիֆիկացում սկսել։ Այսպիսին է ադրբեջանական տնտեսությանը վերաբերող ԱՄՀ կողմից պատրաստված տարեկան զեկույցը։
Ինչպես նշված է փաստաթղթում, ադրբեջանական տնտեսության հեռանկարը կախված են նրանից, թե նավթային արտահանումները կարող են իրենց վրա վերցնել տնտեսության շարժիչ ուժի դերը։
Ադրբեջանում ԱՄՀ առաքելության ղեկավար Նինկե Օլմեսի կարծիքով, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հովանու ներքո գազային եւ քիմիական արդյունաբերության զարգացումն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր։
Դրական կողմն այն է, որ էներգետիկ ամբողջ հատվածի ակտիվների համախմբումը թույլ կտա SOCAR-ին մեծացնել իր եկամուտները։ Այսպես, 2009 թվականին պետական նավթային ընկերությունը սկսեց դժվարություններ ունենալ լիկվիդացման հետ, ինչից հետո Ադրբեջանի Կենտրոնական բանկը ներդրումային նախագծերի իրականացման համար ընկերությանը 750 մլն մանաթի չափով վարկ հատկացրեց։


























